Գաղտնապահական քաղաքականությունը


Առկա անհատական տվյալների խորհրդապահական քաղաքականությունը (այսուհետ՝ գաղտնապահական քաղաքականություն) գործում է համացանցային www.pushkininstitute.ru հասցեի կայքում (այսուհետ՝ կայք) տեղադրված ողջ տեղեկատվության համար, որը ըստ Ռուսաստանի Դաշնության օրենսդրության ստեղծված և գործող, կայքի պատասխանատու կառավարիչը և տնօրինողը հանդիսացող Պետական Ֆեդերալ բյուջետային կրթական հաստատություն ՊՖԲԿՀ «Ա․Ս․Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտը» (այսուհետ՝ «Օպերատոր») կարող է ստանալ Օգտվողի մասին Կայքից, նրա ծառայություններից և նրանում տեղակայված նյութերից օգտվելիս։
Կայքում գրանցվելը, ինչպես նաև Կայքի ծառայությունների և նրանում տեղակայված նյութերի օգտագործումը նշանակում է Օգտվողի անխոս համաձայնություն ներկա գաղտնապահական քաղաքականությանը և նրանում նշված գաղտնապականության պայմաններին։ Այս պայմաններին չհամաձայնելու դեպքում Օգտվողը պետք է ձեռնպահ մնա Կայքի ծառայություններից օգտվելուց։

1. Ընդհանուր հիմնադրույթները
1.1. Առկա գաղտնապահական քաղաքականության շրջանակներում գաղտնապահական տեղեկատվություն ասելով հասկացվում է․
1.1.1. Անհատական տեղեկատվություն, որն ինքնուրույն տրամադրում են իրենց մասին օգտագործողները գրանցվելիս (հաշվառումային գրանցում ստեղծելիս) կամ Կայքի ծառայություններից և նյութերից օգտվելու գործընթացում՝ ներառյալ անհատական տվյալները՝ օգտվողի ազգանունը և անունը, էլեկտրոնային փոստի հասցեն։ Օգտվողի կողմից տրամադրված անհատական տվյալների շարքը կարող է ընդլայնվել առկա գաղտնապահական քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու ճանապարհով։
1.1.2. Տվյալներ, որոնք մեքենայորեն փոխանցվում են Կայքի ծառայություններին կարգավորմամբ հաստատված օգտվողների ծրագրային ապահովման օգնությամբ դրանցից օգտվելու գործընթացում, այդ թվում IP- հասցե, cookie ֆայլերի տվյալներ, օգտվողների բրաուզերի մասին տեղեկատվություն /կամ այլ ծրագրի, որի օգնությամբ իրականանում է ծառայությունների մուտք, օգտվողների կողմից գործածվող ծրագրային ապահովման և սարքավորման տեխնիկական բնութագրեր, ծառայությունների մուտքի ամսաթիվը և ժամանակը, հարցվող էջերի հասցեները և այլ մանրամասն տեղեկատվություններ։
1.1.3 Սովորելու ընթացքում Օգտվողի կողմից ստացվող և Կայքում Օգտվողին հասանելի տեղեկատվությունը։
1.2. Առկա գաղտնապահական քաղաքականությունը կիրառվում է միայն www.pushkininstitute.ru Կայքի համար։ Կայքը վերահսկում է և պատասխանատվություն չի կրում երրորդ դեմքի՝ www. pushkininstitute.ru.-ին հասանելի կայքերի համար, որոնց կարող են հղում անել օգտվողները։
1.3. Օպերատորը, ստանալով օգտվողների գաղտնապահական տեղեկատվությունը, պարտավորվում է ապահովելու նրա գաղտնապահականությունը, չբացել երրորդ դեմքերի համար և չտարածել անհատական տեղեկատվությունը առանց օգտվողների համաձայնության, եթե վերջինս նախատեսված չէ «Անհատական տվյալների մասին» 27.07.2006 № 152-ФЗ Ֆեդերալ օրենքի և առկա գաղտնապահական քաղաքականության կողմից։

2. Գաղտնապահական տեղեկատվության հավաքումն ու մշակումը
2.1. Օպերատորը հավաքում և պահում է միայն այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծառայությունների տրամադրման նպատակների համար, որոնց համար աշխատում է Կայքը, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ նախատեսված է գաղտնապահական կարևոր տեղեկատվության պահպանում որոշակի օրենքի ժամկետի ընթացքում։
2.2. Կայքից Օգտվողի անձնական տեղեկատվությունը մշակում է հետևյալ նպատակներով․
2.2.1. Կայքում գրանցված Օգտվողի նույնականացումներ կայքի կողմից նախատեսված ժառայությունների տրամադրման համար․
2.2.2. օգտվողին կայքի անհատականացված պաշարների մուտքի տրամադրում․
2.2.3. հետադարձ կապի հաստատում Օգտվողի հետ՝ ներառյալ Կայքի օգտագործմանը վերաբերող ծանոթագրությունների, հարցումների ուղղությունը, ծառայությունների մատուցում, օգտվողներից հարցումների և դիմումների մշակում․
2.2.4. օգտվողի գտնվելու տեղի որոշում Կայքի ծառայությունների պահանջվածության վիճակագրական վերլուծության համար․
2.2.5. հաշվառումային գրանցման ստեղծում Կայքի ծառայությունների մուտքի ստացման համար, եթե Օգտվողը տվել է համաձայնությունը հաշվառումային գրանցման ստեղծման համար․
2.2.6. օժանդակություն Օգտվողին Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների ծագման դեպքում։

3. Օգտվողների գաղտնապահական տեղեկատվության մշակման և պահպանման պայմանները
3.1. Գաղտնապահական տեղեկատվության մշակումն իրականանում է առանց ցանկացած օրինական միջոցների ժամկետի սահմանափակման, այդ թվում մեքենայացման կամ էլեկտրոնային ստացման միջոցների օգտագործմամբ։
Գաղտնապահական տեղեկատվության մշակումն իրականանում է ըստ 27.07.2006 N 152-ФЗ Ֆեդերալ «Անհատական տվյալների մասին» օրենքի համապատասխան և անհատական տվյալների պաշտպանման մասին հավելվածի (քաղաքականություն անհատական տվյալների հանդեպ)։
Գաղտնապահական տեղեկատվության մշակման անվան տակ ցանկացած գործողություն կամ գործողությունների ամբողջություն, մեքենայացած միջոցների օգտագործմամբ կամ առանց անհատական տվյալների նման միջոցների կիրառման, ներառյալ հավաքումը, ձայնագրությունը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը, ստացումը, օգտագործումը, փոխանցումը /տարածումը, տրամադրումը, մուտքը/, անհատական տվյալների ոչնչացումը։
3.2. Անհատական տվյալների կորստի կամ լուծարման դեպքում օպերատորը տեղեկացնում է Օգտվողին դրանց մասին։
3.3. Գաղտնապահական տեղեկատվության կորստի կամ լուծարման դեպքում օպերատորը պատասխանատվություն չի կրում, եթե խորհրդապահական տեղեկատվությունը
3.3.1. դարձել է հրապարակային մինչ օպերատորի՝ դրանք ստանալը․
3.3.2. ստացվել է երրորդի կողմից մինչ օպերատորի՝ դրանք ստանալը․
3.3.3. լուծարված է եղել Օգտվողի համաձայնությամբ․
3.3. Օպերատորն ընդունում է գաղտնապահական տեղեկատվության անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական պահպանման միջոցները դեպի այն ոչ իրավական և պատահական մուտքը, ոչնչացումը, փոփոխությունը, արգելափակումը, պատճենումը, տրամադրումը, խորհրդապահական տեղեկատվության տարածումը, ինչպես նաև այլ ոչ իրավական գործողությունները՝ կապված խորհրդապահական տեղեկատվության հետ։
3.4. Օպերատորը Օգտվողի հետ համատեղ ընդունում է բոլոր անհրաժեշտ միջոցները գերածախսերի և ուրիշ բացասական հետևանքների կանխման համար, գաղտնապահական տեղեկատվության կորստով կամ լուծարմամբ արտահայտված։
3.5. Օպերատորը պարտավոր է․
3.5.1. օգտագործել ստացված անհատական տեղեկատվությունը բացառապես առկա գաղտնապահական քաղաքականության մեջ նշված նպատակների համար․
3.5.2. ապահովել գաղտնապահական տեղեկատվության գաղտնի մնալը, չբարձրաձայնել առանց Օգտվողի հետ նախնական գրավոր համաձայնության, ինչպես նաև չիրականացնել առք, փոխանակում, որևէ հնարավոր այլ միջոցներով փոխանցված գաղտնապահական տեղեկատվության հրապարակում, բացառությամբ նախատեսված առկա գաղտնապահական տեղեկատվությամբ․
3.5.3. ընդունել զգուշավորության միջոցներ Օգտվողի անհատական տվյալների գաղտնապահականության պահմպանման համար՝ գործնական դաշտում գոյություն ունեցող սովորաբար նմանատիպ տեղեկատվության պահպանման համար կիրառվող կարգի համաձայն․
3.5.4. իրականացնել համապատասխան Օգտվողին վերաբերող անհատական տվյալների արգելափակում՝ ստուգման ժամանակաշրջանում ոչ ստույգ անհատական տվյալների կամ որևէ իրավական գործողությունների բացահայտման դեպքում ոչ Օգտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ անհատական տվյալների սուբյեկտների իրավունքի պաշտպանի որևէ լիիրավ մարմնի դիմումի կամ հարցման պահից սկսած։
3.6 Օպերատորն իրականացնում է գաղտնապահական տեղեկատվության պահպանում Օգտվողին որպես անհատական տվյալների սուբյեկտ սահմանելու ձևով ոչ երկար, որքան այն պահանջում են գաղտնապահական տեղեկատվության նպատակները։ Մշակվող անհատական տեղեկատվությունը ենթակա է ոչնչացման կամ դիմազերծման նպատակին հասնելու համար մշակման է կամ մշակման այդ նպատակներին հասնելու անհրաժեշտության համար կորստի դեպքում։

4. Երրորդ անձերին գաղտնապահական տեղեկատվության փոխանցման պայմաններն ու կարգը
4.1. Գաղտնապահական տեղեկատվության հետ կապված՝ Օգտվողը պահպանում է գաղտնապահականություն, բացի Օգտվողի կողմից անսահմանափակ շրջանակի անձանց իր մասին տեղեկատվության մուտքի կամավոր տրամադրման դեպքերից։ Կայքի առանձին ծառայություններից օգտվելիս Օգտվողը համաձայնում է նրա հետ, որ գաղտնապահական տեղեկատվության որոշակի մասը դառնա ընդհանուրին հասանելի։
4.2. Օպերատորն իրավահասու է փոխանցելու Օգտվողի անհատական տեղեկատվությունը երրորդ անձանց հետևյալ դեպքերում․
4.2.1. օգտվողն արտահայտել է իր համաձայնությունը նման գործողություններին․
4.2.2. փոխանցումն անհրաժեշտ է Օգտվողին Կայքի որոշակի ծառայությունից օգտվելու համար․
4.2.3. փոխանցումը նախատեսված է ռուսական կամ ուրիշ օրենսդրությամբ սահմաններում ընդունելի օրենսդրությամբ՝ նրանով օրենսդրությամբ հաստատված գործողություն շրջանակում։

5. Օգտվողի իրավունքներն ու պարտավորությունները
5.1 Օգտվողի իրավունքները․
5.1.1 ստանալ տեղեկատվություն, որը վերաբերում է անհատական տեղեկատվության մշակմանը, այդ թվում՝ անհատական տվյալների․Օգտվողի՝ իր անհատական տվյալների մուտքի իրավունքը կարող է լինել սահմանափակ՝ ֆեդերալ օրենքների համապատասխան․
5.1.2 օպերատորից պահանջել գաղտնապահական տեղեկատվության ճշգրտումները, այդ թվում՝ անհատական տվյալների, դրանց արգելափակման կամ ոչնչացման այն դեպքում, երբ անհատական տվյալները ամբողջական չեն, հնացած են, ոչ ճշգրիտ, անօրինական ստացված կամ անհրաժեշտ են մշակման հայտարարված նպատակների համար, ինչպես նաև ընդունել օրենքներով նախատեսված իրավունքների պաշտպանության միջոցներ։
5.2 Օգտվողի պարտավորությունները․
5.2.1. Տրամադրել Կայքից օգտվելու համար անհրաժեշտ տեղեկատվություն անհատական տվյալների մասին․
5.2.2 Նորացնել, լրացնել անհատական տվյալների մասին տրամադրված տեղեկատվությունը տվյալ տեղեկատվության փոփոխության դեպքում։

6. Լրացուցիչ պայմաններ
6.1. Օպերատորն իրավասու է փոփոխություններ մտցնելու ներկա խորհրդապահական քաղաքականության մեջ առանց Օգտվողի համաձայնության։
6.2. Գաղտնապահական նոր քաղաքականությունը ուժի մեջ է մտնում Կայքում տեղադրվելու պահից, եթե ուրիշ բան չի նախատեսված գաղտնապահական քաղաքականության նոր խմբագրման մեջ։
6.3. Առկա գաղտնապահական քաղաքականության և օգտվողի ու կայքի պատասխանատու կառավարչի հարաբերությունների առումով ձեռնարկվում է Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությունը։
6.4. Առկա գաղտնապահական քաղաքականության բոլոր առաջարկներով կամ հարցերով պետք է հաղորդել - support@pushkin.institute.
6.5. Գործող խորհրդապահական քաղաքականությունը տեղադրված է www.pushkininstitute.ru/confidentialy_terms հասցեի էջում։
6.6. Առկա գաղտնապահական քաղաքականությունը հանդիսանում է Օգտվողների www.pushkininstitute.ru/user_agreementհասցեի էջում տեղադրված համաձայնության պայմանագրի, ինչպես նաև www.pushkininstitute.ru/privacy_policy . հասցեի էջում տեղադրված անհատական տվյալների պաշտպանության մասին դրույթների անբաժան մասը։